Արծաթի գրավով վարկեր

«Ավանս» գրավատունը տրամադրում է արծաթի գրավով վարկեր 18 տարին լրացած ՀՀ քաղաքացի, ռեզիդենտ կամ ՀՀ-ում տնտեսական շահեր հետապնդող անձանց բազմապիսի անձնական կարիքների համար:

Վարկի գումարը տրամադրվում է ՀՀ դրամով`
– գնահատված գրավի առավելագույնը 100%-ի չափով
– սկսած 5.000 ՀՀ դրամից մինչև 500.000 ՀՀ դրամ
– առավելագույնը 180 օր ժամկետով:

Վարկը ստանալու համար հարկավոր է ներկայանալ վավեր անձնագրի բնօրինակով:

 

Արծաթյա իրերի գնահատման սակագներ

Արծաթի հարգ1 գրամի գնահատման արժեքը
840°
916°
925°
300 ՀՀ դրամ
350 ՀՀ դրամ
400 ՀՀ դրամ

Գրավադրվող արծաթյա իրերի գնահատման ժամանակ հաշվի չեն առնվում դրանց գեղարվեստական արժեքը, կիսաթանկարժեք քարերը, գնահատվում է բացառապես արծաթը: Եթե զարդը մի քանի մետաղների և հարգի տարասեռ համաձուլվածք է, ապա գնահատման ենթակա չէ:

 

Տոկոսադրույք

Վարկի վերջնական տոկոսադրույքը սահմանվում է վարկառուի և վարկի ռիսկայնության գնահատումից հետո, սկսած`

Վարկի գումար
(ՀՀ դրամ)
Օրական տոկոսադրույքԱմսական տոկոսադրույքՏարեկան տոկոսադրույքՏարեկան փաստացի տոկոսադրույք
(միջակայք)
5.000 – 500.0000.17%5.1%62.05%62.29% – 74.05%

Վարկի ձևակերպման վճար

Հաճախորդը վճարում է արծաթի գրավով ապահոված վարկի ձևակերպման և երկարաձգման  համար:

Վարկի գումարՁևակերպման վճար
5.000 – 99.999 ՀՀ դրամ100 ՀՀ դրամ
100.000 – 500.000 ՀՀ դրամ200 ՀՀ դրամ

Վարկի մայր գումարի մարման կարգը

Վարկի մայր գումարը կարող է մարվել`

1. Մասնակի` վարկի ժամկետի ընթացքում:
2. Ամբողջական` վարկի ժամկետի ավարտին կամ մինչև վարկի ժամկետի ավարտը:

 

 

Վարկի տոկոսագումարի մարման կարգը

Վարկի տոկոսագումարը մարվում է վճարման հերթական օրը, վարկի փաստացի օգտագործված օրերի համար: Ընդ որում` եթե հաճախորդը կատարել է տոկոսների վճարում վարկի տրամադրման պահին կամ ժամանակացույցով հերթական վճարման օրը ամբողջությամբ, ապա վաղաժամկետ վարկը մարելու դեպքում կատարվում է վերահաշվարկ և վերադարձվում է վարկի չօգտագործած օրերի համար գանձված տոկոսավճարը:

 

Տույժ և տուգանք

1. Պայմանագրի տևողության ընթացքում ժամկետանց տոկոսագումարի նկատմամբ կիրառվում է տույժ՝ օրական 0.13%:
2. Պայմանագրի ավարտից հետո յուրաքանչյուր օրացույցային օրվա համար մնացորդ վարկի գումարի և տոկոսագումարի նկատմամբ կիրառվում է տույժ` օրական 0.13%:

Զգուշացում. Վարկառուի կողմից վարկային պայմանագրի խախտման և տոկոսագումարի մարման ժամկետը ծանուցումից 60 օր ուշացնելու դեպքում գրավատունը իրավունք ունի իրացնելու գրավադրած գույքը` համաձայն ՀՀ օրենսդրության:

Թարմացվել է` 23.03.2026

Կազմակերպությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: