ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Ոսկի չունեմ, կարո՞ղ եմ միայն անձնագիրս գրավադրել:

Ոչ: «Ավանս» գրավատունը վարկեր է տրամադրում միայն ոսկյա և արծաթյա իրերի գրավի դիմաց: Միայն փաստաթղթով վարկ տրամադրել չենք կարող:

Ոսկին կամ արծաթը դու՞ք եք տրամադրում:

Ոչ: «Ավանս» գրավատունը հաճախորդներին ոսկի կամ արծաթ չի տրամադրում: Ոսկյա կամ արծաթյա իրերը գրավ են դրվում հաճախորդների կողմից: Ավանս գրավատունը գումար է տրամադրում գրավադրված ոսկյա կամ արծաթյա իրերի դիմաց:

Ինչպե՞ս եք հաշվարկում ոսկու կամ արծաթի գինը:

Գրավադրվող ոսկյա և արծաթյա իրերի գնահատման ժամանակ հաշվի չեն առնվում դրանց գեղարվեստական արժեքը, կիսաթանկարժեք քարերը, գնահատվում է բացառապես ոսկին: Եթե զարդը մի քանի մետաղների և հարգի տարասեռ համաձուլվածք է, ապա գնահատման ենթակա չէ: Առանձին դեպքում կարող է գնահատվել նաև ադամանդը:

Ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնել վարկը ձևակերպելու համար:

Վարկը ձևակերպելու համար ոսկյա կամ արծաթյա իրերից բացի պետք է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:

Կարո՞ղ եմ այլ կազմակերպությունում գրավադրած ոսկիս տեղափոխել Ձեզ մոտ:

Այո, «Ավանս» գրավատունը կարող է աջակցել Ձեզ գրավը տեղափոխելու հարցում: Զանգահարեք մեր մասնագետներին` մանրամասն տեղեկություններ ստանալու համար: