Տեխնիկայի գրավով վարկեր

«Ավանս» գրավատունը տրամադրում է տեխնիկայի` համակարգիչների և բջջային հեռախոսների գրավով վարկեր 18 տարին լրացած ՀՀ քաղաքացի, ռեզիդենտ կամ ՀՀ-ում տնտեսական շահեր հետապնդող անձանց բազմապիսի անձնական կարիքների համար:

Վարկի գումարը տրամադրվում է ՀՀ դրամով`
– գնահատված գրավի առավելագույնը 60%-ի չափով
– սկսած 10.000 ՀՀ դրամից մինչև 300.000 ՀՀ դրամ
– առավելագույնը 180 օր ժամկետով:

Վարկը ստանալու համար հարկավոր է ներկայանալ վավեր անձնագրի բնօրինակով:

Տոկոսադրույք

Վարկի վերջնական տոկոսադրույքը սահմանվում է վարկառուի և վարկի ռիսկայնության գնահատումից հետո, սկսած`

Վարկի գումար
(ՀՀ դրամ)
Օրական տոկոսադրուքԱմսական տոկոսադրուքՏարեկան տոկոսադրուքՏարեկան փաստացի տոկոսադրուք
(միջակայք)
10.000 –
300.000
0.2%6.0%73.0%73.0% – 85.0%

Վարկի ձևակերպման վճար

Հաճախորդը վճարում է տեխնիկայի գրավով ապահոված վարկի ձևակերպման և երկարաձգման  համար:

Վարկի գումարՁևակերպման վճար
10.000 – 99.999 ՀՀ դրամ200 ՀՀ դրամ
100.000 – 300.000 ՀՀ դրամ500 ՀՀ դրամ


Վարկի մայր գումարի մարման կարգը

Վարկի մայր գումարը կարող է մարվել`

1. Մասնակի` վարկի ժամկետի ընթացքում:
2. Ամբողջական` վարկի ժամկետի ավարտին կամ մինչև վարկի ժամկետի ավարտը:

Վարկի տոկոսագումարի մարման կարգը

Վարկի տոկոսագումարը մարվում է վճարման հերթական օրը, վարկի փաստացի օգտագործված օրերի համար: Ընդ որում` եթե հաճախորդը կատարել է տոկոսների վճարում վարկի տրամադրման պահին կամ ժամանակացույցով հերթական վճարման օրը ամբողջությամբ, ապա վաղաժամկետ վարկը մարելու դեպքում կատարվում է վերահաշվարկ և վերադարձվում է վարկի չօգտագործած օրերի համար գանձված տոկոսավճարը:

Տույժ և տուգանք

1. Պայմանագրի տևողության ընթացքում ժամկետանց տոկոսագումարի նկատմամբ կիրառվում է տույժ՝ օրական 0.13%:
2. Պայմանագրի ավարտից հետո յուրաքանչյուր օրացույցային օրվա համար մնացորդ վարկի գումարի և տոկոսագումարի նկատմամբ կիրառվում է տույժ` օրական 0.13%:

Զգուշացում.Վարկառուի կողմից վարկային պայմանագրի խախտման և տոկոսագումարի մարման ժամկետը ծանուցումից 60 օր ուշացնելու դեպքում գրավատունը իրավունք ունի իրացնելու գրավադրած գույքը` համաձայն ՀՀ օրենսդրության:

Թարմացվել է` 22.12.2025

Կազմակերպությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: