«Ավանս» գրավատունը տրամադրում է ոսկու գրավով վարկեր 18 տարին լրացած ՀՀ քաղաքացի, ռեզիդենտ կամ ՀՀ-ում տնտեսական շահեր հետապնդող անձանց բազմապիսի անձնական կարիքների համար:
Վարկի գումարը տրամադրվում է ՀՀ դրամով`
– գնահատված գրավի առավելագույնը 100%-ի չափով
– սկսած 10.000 ՀՀ դրամից մինչև 5.000.000 ՀՀ դրամ
– առավելագույնը 180 օր ժամկետով:
Վարկը ստանալու համար հարկավոր է ներկայանալ վավեր անձնագրի բնօրինակով:
Ոսկյա իրերի գնահատման սակագներ
| Ոսկու հարգ | 1 գրամի գնահատման արժեքը |
|---|---|
| 410° | 18.400 ՀՀ դրամ |
| 500° | 22.500 ՀՀ դրամ |
| 560° | 25.200 ՀՀ դրամ |
| 583° | 26.200 ՀՀ դրամ |
| 750° | 33.700 ՀՀ դրամ |
| 860° | 38.700 ՀՀ դրամ |
| 900° | 40.500 ՀՀ դրամ |
| 958° | 43.100 ՀՀ դրամ |
| 999° | 44.800 ՀՀ դրամ |
Գրավադրվող ոսկյա իրերի գնահատման ժամանակ հաշվի չեն առնվում դրանց գեղարվեստական արժեքը, կիսաթանկարժեք քարերը, գնահատվում է բացառապես ոսկին: Եթե զարդը մի քանի մետաղների և հարգի տարասեռ համաձուլվածք է, ապա գնահատման ենթակա չէ: Առանձին դեպքում կարող է գնահատվել նաև ադամանդը:
Տոկոսադրույք
Վարկի վերջնական տոկոսադրույքը սահմանվում է վարկառուի և վարկի ռիսկայնության գնահատումից հետո, սկսած`
| Վարկի գումար (ՀՀ դրամ) | Օրական տոկոսադրուք | Ամսական տոկոսադրուք | Տարեկան տոկոսադրուք | Տարեկան փաստացի տոկոսադրուք (միջակայք) |
|---|---|---|---|---|
| 10.000 – 99.999 | 0.16% | 4.8% | 58.4% | 59.60% – 70.40% |
| 100.000 – 299.999 | 0.14% | 4.2% | 51.1% | 51.50% – 52.30% |
| 300.000 – 799.999 | 0.12% | 3.6% | 43.8% | 44.18% – 44.80% |
| 800.000 – 1.199.999 | 0.09% | 2.7% | 32.85% | 33.25% – 33.45% |
| 1.200.000 և ավել | 0.07% | 2.1% | 25.55% | 25.55% – 26.05% |
Վարկի ձևակերպման վճար
Հաճախորդը վճարում է ոսկու գրավով ապահոված վարկի ձևակերպման և երկարաձգման համար:
| Վարկի գումար | Ձևակերպման վճար |
|---|---|
| 10.000 – 299.999 ՀՀ դրամ | 200 ՀՀ դրամ |
| 300.000 – 799.999 ՀՀ դրամ | 500 ՀՀ դրամ |
| 800.000 – 1.199.999 ՀՀ դրամ | 800 ՀՀ դրամ |
| 1.200.000 ՀՀ դրամ և ավել | 1000 ՀՀ դրամ |
Վարկի մայր գումարի մարման կարգը
Վարկի մայր գումարը կարող է մարվել`
1. Մասնակի` վարկի ժամկետի ընթացքում:
2. Ամբողջական` վարկի ժամկետի ավարտին կամ մինչև վարկի ժամկետի ավարտը:
Վարկի տոկոսագումարի մարման կարգը
Վարկի տոկոսագումարը մարվում է վճարման հերթական օրը, վարկի փաստացի օգտագործված օրերի համար: Ընդ որում` եթե հաճախորդը կատարել է տոկոսների վճարում վարկի տրամադրման պահին կամ ժամանակացույցով հերթական վճարման օրը ամբողջությամբ, ապա վաղաժամկետ վարկը մարելու դեպքում կատարվում է վերահաշվարկ և վերադարձվում է վարկի չօգտագործած օրերի համար գանձված տոկոսավճարը:
Տույժ և տուգանք
1. Պայմանագրի տևողության ընթացքում ժամկետանց տոկոսագումարի նկատմամբ կիրառվում է տույժ՝ օրական 0.13%:
2. Պայմանագրի ավարտից հետո յուրաքանչյուր օրացույցային օրվա համար մնացորդ վարկի գումարի և տոկոսագումարի նկատմամբ կիրառվում է տույժ` օրական 0.13%:
Զգուշացում.Վարկառուի կողմից վարկային պայմանագրի խախտման և տոկոսագումարի մարման ժամկետը ծանուցումից 60 օր ուշացնելու դեպքում գրավատունը իրավունք ունի իրացնելու գրավադրած գույքը` համաձայն ՀՀ օրենսդրության:
Թարմացվել է` 22.12.2025
Կազմակերպությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: